ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աղոթարան

Աղոթարան
23.05.2025 | 22:00
Լու՛յս ճշմարիտ Քրիստոս,
Արժանացրոu՛, որ կոչման օրը
հոգիս ուրախությամբ տեսնի
Քո փառքի լույսը
ևբարիքների հույսով հանգչի արդարների օթևաններում,
մինչև Քո գալստյան մեծ օրը,
և ողորմի՛ր Քո արարածներին
և ինձ՝ բազմամեղիս:
Ամեն:
Դիտվել է՝ 4400

Մեկնաբանություններ